Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել էին միջպետական ավտոճանապարհը (ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2018 12:16

Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցում դասեր չեն անցկացվել: Աշակերտները երթով գնացին գյուղի եզրին գտնվող միջպետական ավտոճանապարհ: Ժամը 10-ն անց 20 րոպեից միջպետական ավտոճանապարհը փակվեց: Գործողության մասնակիցների պահանջն էր հայրենի տուն վերադարձնել Կարեն Ղազարյանին:

Այդտեղ էին գտնվում 2018թ. հուլիսի 15-ից Ադրբեջանում գտնվող Կ. Ղազարյանի հարազատները, Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, Բերդավան համայնքի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի բազմաթիվ աշխատողներ, ճանապարհային ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մի անձ, ով ներկայացավ Համազասպ անունով, Կ. Ղազարյանի հորը`Արմեն (Գագիկ) Ղազարյանին հարցուփորձ արեց, թե մինչեւ միջպետական ավտոճանապարհը փակելը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար նրանք ամեն ինչ արե՞լ են:

Արմեն Ղազարյանն ասաց, որ իրենք հնարավոր ամեն ինչ արել են: Նրա բազմաթիվ հարցերը նյարդայնացրին Արմեն Ղազարյանին: Համազասպը նրան հորդորեց հանգիստ տոնով խոսել: Ա.  Ղազարյանն ասաց, թե իր վիճակում գտնվող մարդը ո՞նց կարող է հանգիստ խոսել; Ընդհանուր առմամբ, բողոքի գործողությունն անցնում էր խաղաղ պայմաններում: Ժամը 12-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհը փակ է:

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը`Աննա Հակոբյանը երկու անգամ այցելել է Կարեն Ղազարյանի ծնողներին, վերջին անգամ`նոյեմբերի 8-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930