Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կա հնարավոր 4 տարբերակ ազատագրելու համար ՀՀ պետությունը

Հուլիս 27,2026 12:00 Share

Սկիզբը՝ «Առավոտի» հուլիսի 11-ի, հուլիսի 18-ի համարներում

 «ՀՀ-ում ռեալ կուսակցության ձևավորման, ընտրության կազմակերպման մեխանիզմները բացարձակորեն լղոզված են, ձևավորված չեն, նրանք գտնվում են թայֆաբազության մակարդակում և ամբողջականապես մշակվում են իշխող, թալանին ուղղված 4 ԿԿՀ-4 DT ֆորմատի կողմից». ընտրական գործընթացներից շատ առաջ գրել էր կառավարման տեսության մասնագետ Հրայր Խառատյանը: Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: Ներկայացնում ենք մի հատված նրա անտիպ «ՀՀ-ում ընտրական համակարգի նոր ռացիոնալ ստրուկտուր-ֆունկցիոնալ մեխանիզմը և սինթեզը» ուսումնասիրությունից։

Եթե կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը չի բավարարում ԱԺ-ի պահանջները կամ կուսակցական ստրատեգիական պահանջները, ապա խմբակցությունը պետք է իրավունք ունենա նրան հեռացնելու կամ փոխարինելու։ Հեռացված պատգամավորը պետք է զրկվի 10 տարի պատգամավոր ընտրվելու իր իրավունքից։ Կուսակցությունը, խմբակցությունը, որին հասարա­կու­թյունը տվել է որոշակի ձայներ, ապա նրանք էլ պետք է տնօրինեն իրենց վստահված ձայների այդ քանակը։

Ընտրությունների հետ կապված օրենքում անհրաժեշտ է արձանագրել, որ նույն անձը, լինի վարչապետ, դեպուտատ և այլն, ցանկացած ընտրական մարմնում 2 անգամից ավելի ընտրվելու իրավունք պետք է չունենա։ Այս մեխանիզմը վերաբերվում է նաև վարչապետին։ 2 անգամ ընտրված վարչապետը 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չպետք է ունենա։ Բոլոր ընտրական պրոցեսին մասնակցող ուժերի համար, պետք է մշակվի ժողովրդին ներկա­յացման ստանդարտ մեխանիզմ։ Այդպիսի մեխանիզմ կարելի է համարել՝

  • Ընտրվողի տիպային ինֆորմացիոն թերթիկը, որտեղ պետք է նշվեր թեկնածուի կամ հասարակական կազմակերպության հիմնական և օժանդակ ծրագրերը, տես­լականը։ Պետք է նշվի նաև նրա գործունեության արդյունավետությունը – ՕՕԳ-ն (ռեֆորմների, ծրագրային առաջարկությունը, հանրային ակտիվությունը, բարեգործությունը, պետական կարևոր ակցիաների մասնակցության քանակը և որակը)։ Թիմակիցների ինքնությունը, հանրային պիտանելիության ՕԳԳ-ն, ստվերային կաբինետի կազմը և այլն։

Ինֆորմացիոն թերթիկում թեկնածուն պետք է ներկայացնի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, սահմանադրական դաշտի իր բացահայտած թերությունները և դրանց վե­րացման մեխանիզմները։ Պետք է կազմի իրատեսական օպերատիվ խնդիրների իրականացման ժամանագրական պլան-գրաֆիկ և հեռանկարային խնդիրների պլան-գրաֆիկ։ Եթե պատգամավոր դարձած թեկնածուն աշխատանքային առաջին տարում իր օպե­րատիվ խնդիրների պլան-գրաֆիկի 30% չի կատարում, ուրեմն՝ պետք է ինքնաբացարկ հայ­տարարի։

  • Մեդիա դաշտում հանրային հեռուստատեսությամբ ստանդարտ դեբատների կազմակերպումը, որտեղ ընտրության բոլոր մասնակիցները կունենան հավասար պայմաններ։

Այս խիստ սկզբունքով ընտրությունները կդառնան արդյունավետ և նրանց վրա իրականացվող ծախսերը կբերվի մինի­մումի։ Ընտրական այս մեխանիզմը ևս պետք է ընդգրկել սահմանադրության օժանդակ ծրագրերի համակարգում։ Բոլոր տիպի ռեկլամային պլա­կատ­ները, լրացուցիչ եթերները, շոուները պետք է արգելվի։ Պերմանենտ պատերազմի մեջ գտնվող երկիրը, եթե չի ուզում կործանվի, ուրեմն, պետք է ապահովի էկոնոմ ռեժիմը և ռազմական խստապահանջության պայմանները։

Խորհրդարանի նախատեսված պատգամավորական տեղերը ոչ մի պարագայում չի կարելի բաշխել կամայական, քաոտիկ, էգոցենտրիկ սկզբունքով, այլ պետք է լինի հիմնա­վորված կրիտերիաներով, այլա­պես այն անպայման կբերի այդ մարմնի դեգրադացման, այսինքն, կու­նե­նանք այն­պիսի անորակ, անարդյունավետ խորհրդարան, ինչպես ունեցել ենք 34 տարի շարունակ…

Կուսակցական համամասնական ընտրական համակարգը չի ներկայացնում հայ ժողովրդի շա­հե­րը, որովհետև կուսակցական համակարգը քրեաօլիգարխիկ, բանկաբա­նա­կային խունտայի թայֆաբազ համակարգի կատա­րա­ծու խմբավորումներ են։ Կուսակցական քաղաքական ինստիտուտը դեռ խակ է, ձևա­վորված չէ։ Այն չի ներկայացնում ժողովրդին։ Իշխող կուսակցությունը և նրա արբանյակ կուսակցությունները դրանք կազմակերպված հանցագործ խմբավորումներ են։

34 տարի շարունակ բոլոր կարգի ու կատեգորիայի ընտրությունները իրականացնում են իշխանությունները, իրենց կողմից ձևավորված, ֆիլտրված, մշակված անձանց ու իրենց ենթարկվող ընտրական հանձնաժողովի միջոցով։

Այսօր ընտրական ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացվում է իշխանության կողմից անմնացորդ հսկվող ԿԸՀ և ՏԻՄ ընտրական հանձնաժողովների միջո­ցով, որոնք աշխատում են միայն ու միայն իշխանության հետ, փակ ու գաղտնի ռեժի­մում և սպասարկում են միայն ու միայն ԿԿՀ համակարգի շահերը։ Բնա­կա­նորեն այն կարծրատիպը՝ թևավոր միտքը, որ բոլոր ընտրական թվերը նկարվում են իշխանությունների կողմից, ավելի քան արժանահավատ են ու հիմնավոր։

Այս աշխատանքում առաջարկվում է, որ ողջ գործող ընտրական համակարգը պետք է զրոյացվի և ԿԸՀ-ը նոր համակարգը դրվի հասարակության հսկողության տակ, այսինքն՝ ընդգրկվի նոր կառա­վարման օրգանին՝ «Ինտելեկտուալ հասարակական պալատին» (ԻՀՊ)։ ԻՀՊ հիմնական գործառնական խնդիրն է ապահովել հայ մարդու, հայ ժողովրդի, հասարակության շահերը, որոնք բավականին չափով ոտնահարված են, ճեղքվածք են տվել և ռեալ իրականության մեջ կտրվել են պետությունից և իշխանությունից։ ԻՀՊ-ն ի սկզբանե հսկում և գնա­հատում է պետական ապարատի աշխատանքը։ Նրանք գտնվում են պերմանենտ հակադրությունների միասնության և պայքարի մեջ, որը կբերի ԻՀՊ-ի կողմից ռեալ ու թափանցիկ ընտրու­թյունների անցկացմանը, որի արդյունքում կձևավորենք արդյունավետ իշխանություն և ՀՀ պետության զարգացման վեկտորի դրական դինամիկա, պրոգրես։

Բերենք համամասնական ընտրությունների անցկացման տրամաբանական ընթացակարգի մի տարբերակ։

1․ Նախատեսված ընտրություններից մինիմում 6 ամիս առաջ հայտարարվում է թեկնածուների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից։

2․ Ընտրություններից մինիմում 4 ամիս առաջ դադարեցվում է ընտրությանը վերաբերող հայտերի ընդունումը։

3․ ԿԸՀ-ն հավաքում է ընտրությանը մասնակցող բոլոր ուժերին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիոն տվյալները՝ հիմնական և օժանդակ ծրագրերը, ինֆորմացիոն թերթիկները, այդ ուժերի թեկնածուների ցուցակները և այլն։ ԿԸՀ-ն հրապարակում է այս տվյալները իր պաշտոնական կայքերում։ ԻՀՊ-ի «կադրային խորհուրդը», ԱԺ-ի «կադրերի նշանակման և հեռացման կոմիտեն», գործադիր մարմնի «Աշխատանքի, սոցիալ ապահովության և կադրային քաղաքականության նախա­րարու­թյուններում», ՊԱԽ-ի «ՊԱԿՀ-ի կադրային քաղաքականության խորհրդում» և այդ օրգանների անալիտիկ կենտրոններում տեղի է ունենում բոլոր ուժերի ներկայացրած թեկնածուների կերպարների վերլուծությունը՝ հաշվի առնելով նաև հասարակական կարծիքը։ Տեղի է ունենում ֆիլտրման, լյուստրացիայի պրոցեդուրա, որի արդյունքում դուրս են մղվում կասկածելի կրիմինալ, ցածր ՕԳԳ, ԱԺ-ի թեկնածուի չափորոշիչներին չբավարարող տարրերը։

4․ ԿԸՀ-ն հավաքում է ընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերի առա­ջատար դեմքերին, և բոլոր ուժերի ներկայացուցիչների երկար ու ձիգ քննարկումներից հետո, բոլորի փոխհամաձայնությամբ ընտրվում է կոնկրետ ընտրական գործընթացը կա­ռավարող, հսկող օրգան՝ «ժամանակավոր ընտրական խորհուրդ» (ԺԸԽ)։ ԺԸԽ-ի մեջ ընդգրկվում են միայն և միայն ընտրությանը մասնակցող ուժերի ներկայացուցիչները։
5․ Իշխանություններին կատեգորիկ արգելվում է մասնակցել ընտրական գործընթացին։ Որևէ միջամտության բացահայտման դեպքում մեղավորները կհեռացվեն ընտրություն­ներից, պետական ապարատից և կդատապարտվեն «պետական դավաճանությանը» համարժեք օրենքով։

6․ ԺԸԽ-ը, ընտրությանը մասնակցող ուժերի ներկայացրած ցուցակներով, հաս­տատում է ընտրական հանձնաժողովների ու հանձնաժողովների նախագահների ցուցակները։ Ընտրությանը մասնակցող ուժերը ներկայացնում են նաև իրենց վստահված անձանց ցուցակները։

ՏԻՄ ընտրական տեղամասերի ոչ մի հանձնաժողովի անդամ և ոչ մի հանձնաժողովի նախագահ մինչև ընտրության օրը չգիտի, թե որ ընտրատեղամասում է աշխատելու։

7․ Բոլոր ընտրական հանձնաժողովների անդամները և նախագահներն անցնում են 2-շաբաթյա կուրսեր, որտեղ մանրամասն ծանոթանում են ընտրական տեխնոլոգիայի գործիքակազմին։

8․ Հրապարակվում են ընտրության մասնակից բոլոր սուբյեկտների տեղեկատվական թերթիկները, որտեղ արձանագրված է այդ սուբյեկտների քաղաքական կրեդոն։

Մեդիա դաշտը բաշխվում է բոլորի համար հավասար և համաչափ։ Կատեգորիկ արգելվում է թաղային հեղինակությունների, ադմինիստրատիվ ռեսուրսների, շոու-դիմակահանդեսների, ռեկլամային պաստառների, ֆինանսական միջոցների առուծախի շուկայական հարաբերությունները։

9․ Ընտրատեղամասում պետք է տեղադրվեն տեսախցիկներ, պետք է հաստատվի անձի ինքնությունը և ընտրախցիկ մտած ընտրողների քանակը։

Քվեաթերթիկների քանակը պետք է համապատասխանի տեսախցիկների կողմից արձանագրված ընտրողների քանակին։

ԿԸՀ-ն պետք է ապահովի ընտրական տեղամասերի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, հուսալի գործունեությունը և անվտանգությունը։

10․ Ընտրություններից 12 ժամ առաջ ընտրական հանձնաժողովի անդամները տեղեկացվում են իրենց ընտրական տեղամասի համարի, հասցեի և աշխատանքային օրակարգի մասին։

Ընտրությունից 3 ժամ առաջ ընտրական հանձնաժողովի նախագահներն են տեղեկացվում իրենց ընտրական տեղամասի համարի, հասցեի և աշխատանքային օրակարգի մասին։

11․ Բոլոր տեղամասերի ընտրական թերթիկների հաշվառումից հետո բոլոր ուժերի ներկայացուցիչները պետք է ստորագրեն արդյունքների ամփոփագրերի տակ և այն հանրայնացնեն էլեկտրոնային ինֆորմացիոն կանալներով։

Ցանկացած ընտրական ուժ կամ նրա ներկայացուցիչ կարող է բողոքարկել տվյալները, և նրան պետք է իրավունք ընձեռվի ծանոթանալու ընտրական բոլոր տվյալներին՝ առանց բացառության։

Հրայր ԽԱՌԱՏՅԱՆ

Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
25.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031