Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթի մասնակիցները պահանջելու են Ազգային հերոսի կոչում շնորհել Լեոնիդ Ազգալդյանին, նրա անունով անվանակոչել Երեւանի բանուկ փողոց

Նոյեմբեր 22,2018 15:40

Այսօր երեկոյան, Երևանում տեղի է ունենալու քայլերթ՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին։  Այսօր հերոսի ծննդյան օրն է, նա կդառնար 73 տարեկան:

«Մենք, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի, իրականացնելու ենք մեր պահանջի ակցիան՝ անկախության բանակի հրամանատարին Ազգային հերոսի կոչման շնորհման և բանուկ փողոցի վերանվանման պահանջով»,- այսօր իրենց պահանջները «Տեսակետ» ակումբում ներկայացրեց «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար, քայլերթ-պահանջի նախաձեռնության կազմակերպիչ Գեղամ Օհանյանը:

Գեղամ Օհանյան

Ըստ նրա՝ այս կառավարությունը իրենց պատճառները չիրականացնելու  պատճառներ չունի, բացի այդ, ըստ բանախոսի, դրա համար բարդ գործընթաց չի պահանջվում. «Խնդիրը կարող են լուծել ընտրություններից հետո, մենք չենք շտապեցնում, որպեսզի չխառնվենք ընտրական թոհուբոհին, բայց չլուծելը խնդիրների առջեւ է կանգնեցնելու թե՛ մեզ, թե՝ իրենց»։

Քայլերթը, ըստ կազմակերպիչների, խորհրդանշական բնույթ ունի, ընթանալու է մոտ մեկ ժամ, կքայլեն  «ճիշտ հերոս- հզոր սերունդ» կարգախոսով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930