Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պատասխանը Շահնազարյանին. «Եթե փաստեր չեն ներկայացվում, ուրեմն շառլատանություն է»

Դեկտեմբեր 05,2018 16:52

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այսօրվա հայտարարությանը, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է։ «Թող նա ԱԱԾ-ին ներկայացնի այն դավադրությունը, որն, իր պնդմամբ, գոյություն ունի։ Նա ասում է, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, որպեսզի գործի «իշխանություն` Արցախի դիմաց» բանաձեւը։ Ստացվում է, որ նա մեզ մեղադրում է ինչ-ինչ ուժերի հետ Արցախի դեմ դավադրություն կազմակերպելու համար։ ԱԱԾ-ն էլ պետք է պարզի ճիշտ է դա, թե ոչ, հայտնաբերի դավադիրներին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց` Դավիթ Շահնազարյանը քանիցս հայտարարություններ է անում, բայց հրաժարվում է գնալ ԱԱԾ ու իր փաստերը ներկայացնել առ այն, որ գործող իշխանությունն Արցախի դեմ դավադրություն են կազմակերպում. «Մարդիկ պետք է իմանան` դա դավադրություն է, թե ստախոսություն»: Փաշինյանը տեղեկացրեց` լուրջ վարկած ունի, որ իրեն Արցախը հանձնելու մտադրություն վերագրողներն օտարերկրյա գործակալներ են եւ դավադիր պատերազմ հրահրողներ։

«Դա պետական դավաճանության մեղադրանք է։ Եթե փաստեր չեն ներկայացվում, ուրեմն շառլատանություն է»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը։

Ուղիղ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Դավիթ Շահնազարյանի մեղադրանքներին

Gepostet von Aravot am Mittwoch, 5. Dezember 2018

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31