Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական տեղամասում, ցուցակների կողքին ռեյտինգային թեկնածուների նկարներն են

Դեկտեմբեր 06,2018 10:44

Այս լուսանկարն այսօր «Առավոտին» ուղարկել է ընտրողներից մեկը: Լուսանկարն արվել է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ընտրական տեղամասում: Ընտրողների ցուցակի կողքին Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային թեկնածուներ, մարզպետ Վահե Ղալումյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի նախընտրական պաստառներն են:

Ընտրական օրենսդրության խախտման մասին հայտնեցինք Իջեւանում տեղակայված թիվ 38 թիվ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին: Նա հայտնեց, որ ընտրական տեղամասի պատասխանատուն Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն է: Դրանից հետո տիկին Աիդան հեռախոսազրույց է ունեցել Վ. Սարդարյանի հետ, որպեսզի նա վերացնի անօրինականությունը:

Տավուշի մարզպետարանի կայքում համայնքների ղեկավարների մասին էջում գրված է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ից Լուսաձոր համայնքի ղեկավարող Վարդան Սարդարյանը ՀՀԿ անդամ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31