Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի մայրաքաղաքը շատ հարմար վայր է…». ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Դեկտեմբեր 12,2018 19:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեհաջող և դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական:

«Մատնանշելով երկկողմ հարաբերությունների շատ բարեհաջող և դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ բարձր մակարդակով անցկացվող հանդիպումները կարևոր դեր են խաղում համագործակցության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը հիշեցրել է, որ միայն 2018թ. բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել երկու պետությունների ղեկավարների միջև, ստորագրվել են մեծ թվով համաձայնագրեր:

«Նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները գոյատևել են պատմության փորձությունների միջով, և երկու երկրներն այսօր հուսալի գործընկերներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը «բարձր մակարդակի է հասել»:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Բաքուն է ընտրվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության միջև հանդիպման համար՝ նկատելով, որ դա իր երկրի նկատմամբ «հարգանքի և վստահության ցուցիչ է»:

Իր հերթին Գերասիմովը հիշեցրել է, որ արդեն մի քանի անգամ Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքը «շատ հարմար վայր է դրա համար, և այստեղ պայմաններ են ստեղծվում նման հանդիպումների համար»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Շահմուրադյան says:

    Ռուս -թուրքական և Ռուս-ադրբեջանական պատմական բարեկամության հերթական դրսևորում, այս անգամ կրկին ուղղված Հայաստանի շահերի դեմ: Կարծեք թե ռուսն ու թուրքը մեկ մոր արգանդից են դուրս եկել և միասին կնքվել են հայ ժողովուրդի արյան մեջ: Սակայն, Արցախի չքառօրյա պատերազմը (սրտանց ցավում եմ մեր տված երիտասարդ զոհերի համար) և Հայստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բարեբախտաբար մեզ ցույց տվեց, որ այլևս պատրաստ չենք խաբվել Ռուսաստանի կեղծ ու երկերսանի բարեկամական խոստումներին և այժմ մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերները առանց նրանց օգնության ձեռք մեկնելու: Հենց լավ է որ ռուսն ու թուրքը և ադրբեջանցին միմյանց հետ շարունակեն հանդիպել ու «հարգանքի և վստահության ցուցիչ» -ներով առաջնորդվել դեպի միասնական կործանում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/12/1000579/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31