Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ Չարենցավանի դպրոցից ոտքը քաշելուն պես, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները դպրոցից դուրս գալու դիմումներ են գրում

Դեկտեմբեր 12,2018 19:44

Այս ուշ ժամին էլ անգամ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների հոսքը չի դադարում: Դպրոցում հերթ է, նրանք դպրոցից հեռանալու դիմումներ են ներկայացնում:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը՝ նշելով,որ արդեն դասարան-դասարան են հեռանում:

Հիշեցնենք,որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Չարենցավանի դպրոց, որտեղ արդեն 11 օր է դասադուլ է՝ընդդեմ նորընտիր տնօրեն Աննա Բալյանի:

Դպրոցը տնօրենը չէ․ Նիկոլ Փաշինյան՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի ցուցարարներին

Դպրոցը տնօրենը չէ․ Նիկոլ Փաշինյան՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի ցուցարարներին

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Mittwoch, 12. Dezember 2018

Սակայն Նիկոլ Փաշինյանի այցից հետո անգամ դպրոցում կրքերը չհանդարտվեցին: Փաշինյանը ոտքը քաշելուն պես՝ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները որոշեցին ինքնուրույն հարցը լուծել:

Մեզ հետ զրույցում ուսուցիչը պատմեց, որ այդ 11 օրերի ընթացքում 800 աշակերտ դպրոց չի եկել եւ սա պետք է թե՜ նոր տնօրենի եւ թե՜ կրթության ոլորտի պատասխանատուների համար հիմք լիներ՝ մերժված տնօրենի հարցն ինչ-որ կերպ քննարկման դնելու եւ օրինական ճանապարհով լուծում գտնելու, այլ ոչ թե հայտարարելու, որ իրենք չեն կարող անօրինական քայլի գնալ: Ուսուցչի խոսքով՝ այդ օրերին ընդամենը 30 աշակերտ է դասի գնացել, որոնք էլ ուսուցիչների երեխաներն ու նրանց բարեկամներն են եղել:
Մեր զրուցակիցն ասաց, որ թե՜ ուսուցիչները, թե՜ ծնողները որոշել են Չարենցավանի այլ դպրոցներ տեղափոխվել, սակայն տեղեկություններ կան, որ մարզպետարանից հրահանգ է եղել՝ նրանց չընդունել:

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով, այսօր, երբ Փաշինյանը հեռացել է, դպրոցում իրարանցում է սկսվել։ Դպրոցի գրադարանավարի խոսքով ծնողները,աշակերտները մտել են մի դասասենյակ, եւ սկսել են պատռել պատի  թերթերը, կոտրել սեղաններն ու աթոռները։

Այս առնչությամբ, դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց, որ այս պահին էլ ինքը դպրոցում է եւ որ նման բան չկա. որեւէ դասասենյակում, որեւէ գույք չի վնասվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31