Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժայում Հայաստանի շախմատիստներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է

Դեկտեմբեր 21,2018 23:45 Share

ՄԱԷ-ում ավարտվեց  շախմատի կանանց միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցող 120 շախմատիստուհիների մեջ էին նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

Մեր աղջիկներից լավագույն արդյունքն արձանագրեց Լիլիթ Մկրտչյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Սոնա Ասատրյանը եւ Արմինե Բաբայանը 6-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար,  20-րդ եւ 21-րդ տեղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել