Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին

Դեկտեմբեր 28,2018 18:56

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին:

Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա հրապարակային գործիչ» մրցանակը, որը նրան շնորհվել էր Հայկական PR մրցանակաբաշխություն 2018-ի շրջանակում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31