Լրահոս
Օրվա լրահոսը

Շմոլ գազից թունավորում Շենգավիթում, Վերիշեն գյուղում և Գյումրիում

Դեկտեմբեր 31,2018 15:16

Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 3-ամյա Հասմիկ Ա.-ին: Նույն օրը, ժամը 22.20-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 53-ամյա Վարդուհի Ս.-ն, 30-ամյա Արմեն Ա.-ն և 27-ամյա Աննա Հ.-ն:

Մեկնած ոստիկանության ծառայողները պարել են, որ նույն օրը ժամը 21.00-ին, քաղաքացիները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ին, Գորիսի հիվանդանոցից ոստիկանության Գործսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վերիշեն գյուղի բնակիչներ՝ 60-ամյա Սեյրան Դ.-ն, 53-ամյա Ռիտա Դ.-ն, 31-ամյա Սոնա Դ.-ն, 34-ամյա Արթուր Ա,-ն, 11-ամյա Արմեն Ա.-ն և 10-ամյա Աննա Ա.-ն:

Մեկնած ոստիկաններին տուժածները բացատրություն են տվել, որ թունավորվել են լոգարանի ջրատաքացուցիչից արտահոսած գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշումներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 53-ամյա Զեմֆիրա Ա.-ն, 16-ամյա Մարիամ Լ.-ն և 26-ամյա Արսեն Ա.-ն:

Մեկնած ոստիկաններին Մարիամ Լ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, գազի վառարանից արտահոսած շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31