Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս և փող ու հեռացել

Հունվար 01,2019 15:55

Դեկտեմբերի 30-ին Արաբկիրում կողոպուտ էր տեղի ունեցել: Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս և փող ու հեռացել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի լույս 31-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշ Վաղարշյան փողոցում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 27-ամյա Խաչիկ Դարբինյանին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Քննությունը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031