Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն

Հունվար 23,2019 22:02

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով: Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո: Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, և թե՛ արտահանման համար: Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ, որպեսզի արտադրությունը մեկնարկի ամենակարճ ժամկետներում: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվեն նաև 3 նոր վերելակներ:

Տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը ենթադրում է, որ գործընկեր կազմակերպությունը պատրաստակամ է տրամադրել ներմարզային տրանսպորտային համակարգի արդյունավետությանն ուղղված խորհրդակցական ծառայություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ աջակցել շարժակազմի թարմացմանն ու մի շարք այլ խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներմարզային և միջհամայնքային տրանսպորտային ցանցի վիճակը գնահատեց «կատաստրոֆիկ վատ», քանի որ 10-ամյակներով որևէ ներդրում չի արվել, իսկ գծատեր-վարորդ արգահատելի փոխհարաբերությունները հանգեցրել են անցանկալի արդյունքների:

«Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, ով չինական երկու ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, բարձր է գնահատել մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ համագործակցություն` լինելով մշտական հասանելիության մեջ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս համագործակցությունը դրական կանդրադառնա նաև տուրիզմի ոլորտի վրա, քանի որ չինական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ արտասահմանում աշխատակիցների հանգիստը կազմակերպելիս որպես գրավիչ երկիր դիտարկել նաև Հայաստանը և մասնավորապես՝ Կոտայքի մարզը:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031