Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի այցը Գերմանիա հերքեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին հոռետեսական տեսակետները․ «Ժողովուրդ»

Փետրվար 02,2019 11:23 Share

Չնայած նախկին իշխանությունները տարբեր առիթներով գուժում են միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների մասին, սակայն օտարերկրյա պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումները միանգամայն այլ բանի մասին են վկայում:

Այդպես էր նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ, երբ խոսում էին հայ-ռուսական հարաբերություններում իբր խնդիրների մասին: Պուտինի հետ ջերմ հանդիպումը հակառակն ապացուցեց: Երեկ էլ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե ՌԴ-ն ՀՀ-ին վաճառել է 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ` իրենց ներքին գներով: Ընդ որում, ըստ ռուսական պարբերականի` կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանավորվել է դեռեւս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երեւանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել։

Ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երեւանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: Շատ հոռետեսական գնահատականներ էին հնչում նաեւ` ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված: Բայց այս շաբաթվա սկզբին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի՝ Երեւան այցը, հետո նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա հերքեց նաեւ այդ տեսակետները:

Բեռլինում Փաշինյանը հայտարարել է, թե ակնկալում են առաջիկայում սկսել վիզաների ազատականացման ռեժիմի հարցով բանակցություններ: Միաժամանակ նա խոսել է ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ֆինանսական օժանդակության ապահովման մասին` շեշտելով, որ, անկախ ԵՄ աջակցությունից, իրենք հաստատակամ են բարեփոխումների հարցում: Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերություններից ակնկալվող արդյունքները թեեւ երկար ժամանակ են պահանջելու, բայց եւ բոլորն էլ սպասում են այդ արդյունքներին։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728