Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Տվել եմ Մայրապետյան Սամվելին. գումարը փոխանցվել է Քոչարյանին, թե ոչ, չգիտեմ»

Մարտ 12,2019 18:02

«Ինչ ասել եմ Սամվել Մայրապետյանի հետ կապված, պնդում եմ եւ միշտ կպնդեմ, որովհետեւ դա իրականություն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար: Դեռեւս նախորդ տարի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։ Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ այն փոխանցվե՞լ է Քոչարյանին:

«Ես տվել եմ Մայրապետյան Սամվելին: Փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, չգիտեմ»,-պատասխանեց Սիլվա Համբարձումյանը: Նաեւ տեղեկացրեց, որ Արմեն Գեւորգյանի հետ առերեսում դեռ չի եղել:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ, վերջինս ասաց. «Չկա նման բան: Իրենց հարցրեք: Ոչ էլ Մանվել Գրիգորյանն է իմ դեմ հայց ներկայացրել»:

Ուղիղ։ Ում է կաշառք տվել Սիլվա Համբարձումյանը։ Մեկնաբանում է գործարարը

Gepostet von Aravot am Dienstag, 12. März 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031