Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյա կյանք» խորագրով միջոցառումը՝ ԵՊԼՀ-ում

Ապրիլ 07,2019 12:10
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ապրիլի 4-ին կազմակերպվել էր «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Ապրիլյան պատերազմի մասնակիցներին:
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ, ապա բացման խոսքը տրվեց ԵՊԼՀ  ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը, ողջունելով ներկա գտնվողներին և հատուկ հրավիրվածներին, շնորհակալություն հայտնեց  Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին, ՊՆ ներկայացուցիչներին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար:
Բացման խոսքի վերջում Կարինե Հարությունյանը ասաց, որ խոնարհվում է բոլոր այն ծնողների և զինվորների առջև, որոնք անցել են պատերազմի միջով և մեջբերեց Եղիշեի հայտնի թևավոր խոսքը. «Չգիտակցված մահը մահ էգիտակցված մահը՝ անմահություն»:
Կարինե Հարությունյանի խոսքից հետո ցուցադրվեց ԵՊԼՀ ուսանողների կողմից պատրաստված կարճամետրաժ ֆիլմը, որի տեքսը կարդաց վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը: Այնուհետև,  ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից երեքը, որոնք այժմ ներկայացնում են  «Դետք» երաշտական խումբը, կատարեցին «Մի ազգ, մի բանակ» երգը:
Միջոցառման ավարտին բեմ դուրս եկան «Հայ աստղեր» պարային խմբի մանուկները (գեղարվեստական ղեկավար Սուրեն Խաչատրյան): Փոքրիկները բեմում ցույց տվեցին «խաղաղություն» բառը տարբեր լեզուներով:
Երգի, ասմունքի և պարի համարներից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գ. Գրիգորյանը պատվոգրերով պարգևատրեց գնդապետ Արարատ Մելքումյանին, 2013-2016 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական և ԵՊԼՀ մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Դավիթ Ջամալյանին, ԵՊԼՀ  պրոռեկտոր Նարեկ Անտոնյանին, ԵՊԼՀ դեկան Նինա Տատկալոյին և միջոցառման կազմակերպիչ ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին:
ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինա Աբրահամյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ սա իր կազմակերպած առաջին միջոցառումն էր և շնորհակալություն հայտնեց  ԵՊԼՀ դասախոսապրոֆեսորական կազմին, ուսանողներին և  միջոցառումը ներկա հյուրերին, որոնց շնորհիվ այս օրը հիշարժան դարձավ: Նա նաև հավելեց, որ միջոցառումը միտված էր դրական էմոցիաներ տալու համար․ «Եվ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տղաները հերոսացել են հանուն խաղաղության՝ մենք մեր առջև խնդիր էինք դրել միջոցառումը դրական նոտայով ավարտելու և կարծում եմ՝ այն մեզ հաջողվեց»։
ԵՊԼՀ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարները՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՎԱՍԻԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930