Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեք շախմատիստուհի հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 11,2019 23:54 Share

Անթալիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցելու համար հայտավորվել է 131 հոգի: Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:

Առաջին տուրում մեր աղջիկներից հաղթանակ են տարել Էլինան, Լիլիթը եւ Աննան. Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի է արել,  իսկ Մարիա Գեւորգյանը պարտվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել