Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դաժան սպանություն Էջմիածնում․ հաշվի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը՝ ժամանել է մարզի դատախազը․ Shamshyan.com

Ապրիլ 13,2019 20:00

Shamshyan.com – Այսօր՝ ապրիլի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խմբի ղեկավար է նշանակվել Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը:

Հաշվի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը հայտնաբերվել է ննջասենյակում՝ կպչուն ժապավենով բերանը, ոտքերն ու ձեռքերը կապած, և մարմնական բազմաթիվ վնասվածքներով:

Տան բոլոր սենյակները ամբողջովին տակնուվրա են արված, սպանվածին պատկանող ավտոտնակից էլ առևանգել են նրան պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և նրան պատկանող՝ Էջմիածնում հայտնի կոնյակի խանութը, ամբողջովին թալանված:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930