Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկը

Ապրիլ 17,2019 16:25

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է  տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:

«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի: Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930