Լրահոս
Օրվա լրահոսը

էրդողան. Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չեն կարողացել հաստատել

Ապրիլ 24,2019 14:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության վերաբերյալ գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

Էրդողանը նշել է, որ նրանք, ովքեր Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս, արյունոտ անցյալ ունեն»: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները նրանք են, ովքեր այսօր մարդու իրավունքների և ազատությունների առաքյալի դիմակ են հագել:

Այս համատեքստում նա մասնավորապես ասել է.

«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը: Ֆրանսիայի նախագահին ասել եմ. «Այս հարցերում դեռ նորեկ ես, գիտեմ Ալժիրում, Ռուանդայում ձեր իրականացրած կոտորածների մասին»: Հայտնի է, թե 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազ մարդու ովքեր են սպանել և դրա մեղավորները ֆրանսիացիներն են: Եկել, մեզ են դասեր տալիս»:

Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է։

«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են: Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չեն կարողացել հաստատել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մեղադրում էնք Թուրքիայի այնպիսի մարդկանց,որոնց սովորացրել են նույնի հակառակը թե, իբր Հայ ազգը աբստամբել է Թուրքիայի դեմ նրանք էլ պաշտպանվել են:
    Մինչեվ հիմա չկա մի նախագահ որին հետաքրքրեր Հայոց հարցը,բոլորն էլ եղել են երկերեսնի բամբասող տականքներ,որոնք հայի կորցրած արյան հաշվին,սոված կյանքից հանկարծ նախագահ դարձած դառնում են մի տարվա մեջ միլիոնատերեր:
    Էլ իչի մասին կարելի է խոսել,թող այսօրվա միլիոնավոր սգացող հայերի վիշտը ձեզանից անբաժան լինի,նախկին նախագահներ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930