Լրահոս
Օրվա լրահոսը

Մանսուրյանն այսօր 1-ին անգամ «Հ1»-ով լսել է իր «Ռեքվիեմ»-ը. «Սա բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել»

Ապրիլ 24,2019 18:55

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ 2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը որոշ սպասելիքներ արդարացրել է, որոշ խնդիրներ էլ մեկ տարում հնարավոր չէ լուծել: «Քիչ առաջ «Հանրային» հեռուստատեսությամբ լսում էի իմ «Ռեքվիեմ»-ը: Այդ ձայնագրությունը քանի տարի է՝ գոյություն ունի, ինչո՞ւ չէր հեռարձակվում, ինչո՞ւ պետք է այս տարի առաջին անգամ այն հեռարձակվեր: Զարմանում եմ: Ես սա բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել: Չեմ ասում, թե անկախության տարիներին նվաստացած եմ եղել կամ դժվարություններ եմ ունեցել, բայց ահա փաստը, որն ինձ մտածել է տալիս»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց մաեստրոն:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության լուծարման վերաբերյալ հարցին՝ նա շեշտեց, որ այս պահին դեռ ոչինչ չի կատարվել. «Նախարարությունը ոչ քանդվել է, ոչ վերացել: Վարչական հարցերից գլուխ չեմ հանում»: Ինչ վերաբերում է ապրիլի 27-ը Քաղաքացու օր սահմանելուն, Տիգրան Մանսուրյանը նշեց. «Լավ գաղափար է, ինչու չէ: Քաղաքացիական գիտակցության պակասը մեզանում ավանդաբար է եկել, Չարենցի «Երկիր Նաիրի»-ն՝ վկա: Քաղաքացիական գիտակցությունն այսօր քիչ է մեզանում, բայց օր օրի այդ ուղղությամբ քայլեր են պետք, դա դժվար բան է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հայ մտավորականին հարիր վերլուծություն։

  2. Վարդուհի says:

    Դրսում պետք է հարգեն, նոր այստեղ հնչեցնեն «Ռեքիվեմը»: Ամոթ է, գնահատել սովորեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930