Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ը հունիսի 1-ը երեխաների համար կազմակերպեց նոր ձեւաչափով (ֆոտոշարք)

Հունիս 01,2019 22:11

Օրերս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կնշվի միանգամայն նոր ձեւաչափով:

Այսօր  Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում հավաքվել էին Երեւանի տարբեր վարչական միավորների, սիրիահայ անապահով ընտանիքների, մարզերից՝ մանկատների, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Միջոցառման ծրագրի հիմքում դրված էր գիտելիքը: Փոքրիկ հանդիսավարները դահլիճում տեղ զբաղեցրած իրենց հասակակիցներին օգնեցին ավելի աշխարհաճանաչ դառնալ՝ հսկա էկրանին շրջագայելով բոլոր աշխարհամասերով, ծանոթանալ օլիմպիական հինգ օղակներին, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ աշխարհամաս: Իսկ մարզական, պարային խմբերն ու երգիչները ամեն մի աշխարհամասում գտնվելու ընթացքում ներկայացնում էին աշխարհագրական այդ տարածքին բնորոշ արվեստը, ավելի տարածված օլիմպիական մարզաձեւերը:

Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը, աշխարհի բոլոր մանուկներին մաղթեց առողջություն, բոլոր աշխարհամասերին՝ խաղաղություն, իսկ դահլիճում ներկա գտնվող ու բացակա երեխաներին, որպեսզի նրանք իրենց հայրենիքի արժանավոր զավակներ մեծանան:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930