Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Եսայանին վրդովեցրել է Ստամբուլը նորից Կ.Պոլիս դարձնելու մասին կոչը. ermenihaber.am

Հունիս 06,2019 20:02

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանին վրդովվեցրել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Twitter-ի իր էջում արված գրառումը։

ANCA-ն իր էջում հրապարակել էր Այասոֆայի լուսանկարը, որում երևում են Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Լուսանկարին կից արված էր գրառում, որում ասվել էր.

«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան դրան՝ Եսայանն իր էջում կիսվել է ANCA-ի հրապարակումով՝ կից գրությամբ արտահայտելով իր դժգոհությունը.

«Ստամբուլը հավերժ է լինելու: Սուլթան Մեհմեթ Նվաճողը Ստամբուլը գրավելուց հետո բյուզանդական ճնշումների փոխարեն 1461թ. հիմնեց Հայոց պատրիարքությունը»։

ANCA-ի գրառմանը պատասխանել են նաև թուրք օգտատերերը՝ նույն հաշթեգով տարածելով Օսմանյան կայսրության սուլթան և Կ. Պոլիսը գրաված Մեհմեթի, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի լուսանկարներով:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ANCA-ի գրառումը շատ նման է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած կարգախոսին, որում ասված էր.

«ԱՄՆ-ն կրկին դարձնենք հզոր»։

Աղբյուր`   ermenihaber.am/ Haber 7

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930