Լրահոս
Օրվա լրահոսը

“Smoke on the Water” և “She’s Gone” երգերը՝ ժողովրդական նվագարանների մեկնաբանությամբ․ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիացած էին

Հունիս 09,2019 23:05

“Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանին եւ “Black Sabbath”-ի կիթառահար Թոնի Այոմիին «Նարեկացի» նվագախմբի կողմից արված անակնկալը՝ “Smoke on the Water” և “She’s Gone” երգերը ժողովրդական նվագարանների մեկնաբանությամբ, մեծ ոգևորություն առաջացրեց երաժշտական աշխարհում:

Միջազգային մամուլը ևս չկարողացավ անտարբեր մնալ. «Նարեկացի» նվագախմբի այս կատարումներին անդրադարձան բրիտանական աշխարհահռչակ ամսագրերը՝ ինչպիսիք են Rolling Stone-ը, Classic Rock-ը, Metal Hammer-ը, միջազգային տարբեր հեղինակավոր կայքեր՝ www.radiometal.comwww.optimagazine.comwww.radiofreccia.it,
https://ultimateclassicrock.com, https://987theshark.comhttp://www.blabbermouth.net, իրենց ֆեյսբուքյան, թվիթերյան պաշտոնական էջերում նվագախմբի կատարմամբ կիսվեցին նաև Իէն Գիլանը, Թոնի Այոմին, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը…

Տեսանյութը ստորև՝

«ՆԱՐԵԿԱՑԻ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղ. ղեկավար՝ Արտեմ ԽԱՉԱՏՈՒՐ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930