Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանում ՔՊ թեկնածուն պարտվեց, Կապանից հետո սա արդեն երկրորդ դեպքն է. Վահագն Գեւորգյանը տոնախմբության մեջ է

Հունիս 09,2019 23:42

Աբովյանում այս պահին տոնախմբություն է: Քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Նախնական տվյալներով՝ Վահագն Գեւորգյանը ստացել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: Վահագն Գեւորգյանը տորթով, բարձր տրամադրությամբ նշում է հաղթանակը, իսկ նրա շրջապատի մարդիկ շնորհակալություն են հայտնում «թասիբով աբովյանցիներին»՝ հրավիրելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին միանալ խրախճանքին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտություն է կրել:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխող ուժի թեկնածուն պարտություն է կրում՝ Կապանում քաղաքապետի ընտրություններից հետո:

Նախնական տեղեկություններով՝ Գեւորգյանը հաղթել է 400 ձայնի տարբերությամբ: Նա արդեն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություններ է հայտնում աբովյանցիներին՝ գրելով. «Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից: Հաղթանակ»:

ՍԻՐԵԼԻ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐՈՎԴ։ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, ՄԵՐ ԹԻՄԻՑ, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ։ՀԱՂԹԱՆԱԿ!!!ՇՆՈՐՀԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ✌

Gepostet von Վահագն Գևորգյան / Vahagn Gevorgyan am Sonntag, 9. Juni 2019

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Եթե ընտրությունը արդար է անցել,միայն կարելի է ուրախանալ, բայց երբ հիշեցնւմ եք, որ սա ՔՊ-ի երկրորդ պարտությունն է, ի՞նչ եք ակնարկում: Ուզում էիք ՀՀԿ-ի նման տոտալ հաղթանակնե՞ր լինեին: Մենք էլ ենք հետևում (հեռվից) և ոչ անտարբեր ու տեսնում ենք, որ ԲՀԿ-ն ողջ «այրուձիով» ներկա է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930