Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Մանուկյանի կողմից ձեռք բերված և հողին հավասարեցված տարածքում առնվազն 4 իշխանական գերեզման է եղել. Shamshyan.com

Հունիս 22,2019 23:31

Shamshyan.com – Այսօր՝ հունիսի 22-ին, ազատամարտիկները փակել էին Ամբերդ ամրոց տանող ճանապարհը և ցանկանում էին պետական պաշտանյաների, Հայաստանի քաղաքացիների ուշադրությունն ուղղել դեպի Ամբերդ ամրոց արգելոցի խնդիրները:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական շինարարություն և սեփականաշնորհում կատարելու փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ ՀՀ քր․ օր․-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, ազատամարտիկները ասում էին, որ այս ամբողջ պատմության «հերոսը»՝ Մանուկ Մանուկյանը, այսօր պետք է իրավունք չունենար այդ տարածք ոտք դնելու և որևէ գործունեություն իրականացնելու, մինչդեռ այսօր նա կրկին անարգել գործունեություն է ծավալում այդ տարածքում, կրպակ է տեղադրել և զբաղվում է քյաբաբ-խորովածի վաճառքով:

Shamshyan.com -ի հետ զրույցում Արամայիս Քոսակյանը նշեց, որ իր ընկերները փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք վկայում են, որ Մանուկ Մանուկյանի կողմից ձեռք բերված և հողին հավասարեցված տարածքում առնվազն 4 իշխանական գերեզման է եղել: Ազատամարտիկներն Ամբերդ այցելող զբոսաշրջիկներին ներայացնում էին խնդրի էությունը, որից հետո թույլատրում շարունակել ճանապարհը: Զբոսաշրջիկներից շատերը նաև պատրաստակամություն հայտնեցին ստորագրել ազատամարտիկների կոչի և ահազանգի ներքո՝ միանալով նրանց պայքարին:

Աշտարակի բաժնի ոստիկանները ևս այցելեցին բողոքի ակցիայի վայր, որտեղ հանդիպեցին նախաձեռնության հեղինակների հետ ու լսեցին նրանց բողոքները, այնուհետև ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին խոստացան, որ կստուգեն Մանուկ Մանուկյանի կողմից Ամբերդ ամրոցի առաջ քյաբաբ-խորոված վաճառելու, կրպակ տեղադրելու, այլ գործողություններ իրականացնելու օրինաչափությունը և հարկ եղած դեպքում, օպերատիվորեն կսահմանափակեն տվյալ տարածքում իրականացվող գործունեությունը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն ազատեցին ճանապարհը՝ պայմանավորվելով՝ այլևս չդիմել փողոց փակելու քայլին:

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930