Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։
Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով, և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։
Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։
Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։
Կարդացեք նաև
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/964782007041398/?type=3&theater



















































Էս թափով դուք առնուազն մի 30-40 տարի երկիր չէք դառնայ:
Փաշինեան, շատ թոյլ ու անճարակ կառավարիչ դուրս եկար,, 15 տարի անց ամենանշանակալի ձեռքբերումդ որովայնիդ ճարպերն են: Sorry
Նկարում ցուցադրված մեքենայի բեռնախցիկը բարձր է և միացած է ուղեխցիկին, միգուցե այնտեղ նստարաններ են տեղադրված եղել: Ճիշտ է տվյալ մեքենան Mercedes A Class է, այսինքն չափերով փոքր, բայց այդպիսի մեքենաներում փոքր նստարաններ դնողներ կան: Այլ բան է, որ պետավտոտեսչությունը կարող է լրացուցիչ նստարաններ դնելը արգելել: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ մի վթարի պատճառով (թեկուզև ծանր հետևանքներով) նախարարն առաջարկում է բոլոր վարորդական իրավունքները չեղարկել, ապա ես խորհուրդ եմ տալիս, որ կամավոր ձևով առաջինն այդ քայլն անի տվյալ առաջարկի հեղինակը՝ Արսեն Թորոսյանը: Թող նա հրապարակային պատռի իր վարորդական իրավունքը, հայտարարելով, որ ինքը նույնպես կարող է քնել մեքենայի ղեկին: Եվ խորհուրդ եմ տալիս նրան՝ այդպիսի էմոցիոնալ հայտարարություններով չզբաղվի, իսկ եթե նա որդեգրել է էմոցիոնալ ոճը, ապա թող նույն կերպ հայտարարի իր հիմնական անելիքների մասին: Օրինակ, այսպես. «Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ՝ ապրիլյան պատերազմի վիրավորների բուժումները մինչև օրս ավարտված չեն: Առողջապահության նախարարությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ դրամական միջոցներ գտնել վիրավորների բուժումները արտասահմանում շարունակելու համար: Չգիտեմ ինչ կոչ անեմ առողջապահության նախարարին և փոխնախարարներին: Մտածում եմ, հավանաբար պետք է նրանց նախարարական և փոխնախարարական լիազորությունները չեղարկել և բոլորին շատ խիստ քննությամբ նշանակել այդ պաշտոններին»:
Այսպիսի հայտարարությունն ավելի տպավորիչ և ավելի ազնիվ կլիներ: