Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ազգային անվտանգության սպառնալիք է»

Հուլիս 20,2019 11:15

«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի բռնության`անկախ սեռից, բայց մենք պետք է հասկանանք, թե այդ բռնության արմատներն ինչի՞ց են գալիս. կրթական ցե՞նզ, սոցիալական խնդիրնե՞ր, հոգեկան շեղումնե՞ր, մարդու բնո՞ւյթ: Չի կարելի բոլորը տեղավորել մեկ կոնվենցիայի դրույթների մեջ: Մեր «Քրեական օրենսգիրքը» լավ կարգավորված է, եւ կոնվենցիայի այն պահանջը, որ պետք է քրեականացնել բռնությունը, մենք ունենք շատ վաղուց: Որեւէ խնդիր մենք էստեղ չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը`անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիային:

«Նաեւ`մեր հասարակությունն արդեն բավական ազատ է եւ կարողանում է իր խնդիրները լուծելու նպատակով զանգահարել համապատասխան իրավապահ մարմիններին եւ պահանջել խնդրի կարգավորում: Ես կարծում եմ, կոնվենցիայի`այս տեսքով վավերացումն, ազգային անվտանգության սպառնալիք է: Երբ հասարակությունն առավել խորն ուսումնասիրի կոնվենցիան` կմերժի այն»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Զրույցի այլ մանրամասները կարդացեք այստեղ։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20․07․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031