Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանն այսօր (ֆոտոշարք)

Հուլիս 20,2019 23:31

Բյուրականի աստղադիտարանը տոնում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50 – ամյակը: 1969 թ․-ի հուլիսի 20-ին մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:
ՆԱՍԱ-ն իր «Ապոլլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին: Նիլ Արմսթրոնգն ամերիկացի տիեզերագնաց է, ռազմածովային օդաչու, նա առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ ողջ մարդկության համար»:

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն անմասն չմնաց այս մեծ իրադարձությունից, որ տոնվում է ավելի քան 70 երկրում:  Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի գլխավորությամբ, վաղ առավոտից կազմակերպվեցին բազմապիսի միջոցառումներ, քննարկումներ, սեմինարներ, զեկույցներ, Բյուրականի աստղադիտարանի գործունեության վերաբերյալ առաջադրվեցին քննարկման թեմաներ:  Դռները բաց էին բոլորի համար:

Երեկոյան կայացավ թեմատիկ լուսանկարների ցուցահանդես, ինչպես նաև ֆիլմի դիտում՝ բաց երկնքի տակ: Տոնի առթիվ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռները բաց էին մինչ ուշ երեկո: Այցելուներին հասանելի էր նաև Պլանետարիումը (աստղացուցարան):

Տնօրեն Արեգ Միքայելյանն անձամբ հանդիպել է առաջին աստղագնացներ Նիլ Արմսթրոնգին, Էդվին (Բազ) Օլդրինին, ինչպես նաև Չարլզ Դյուքին և Հարիսոն Շմիդտին: Հետաքրքիր էր հենց իրենից լսել այնպիսի կենդանի պատմություններ, որոնք իրենց հետքը թողեցին  աշխարհի մարդկության կյանքի ու գիտության մեջ:

Իր գործունեության ընթացքում պրն Միքայելյանը հայտնաբերել է ավելի քան 3500 տիեզերական նոր օբյեկտներ:

 

 

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031