Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպե Ռամոս. «Կցանկանայի վաղն Իսպանիայի հետ խաղում բանը հետխաղային 11 մետրանոցներին չհասներ»

Հուլիս 26,2019 16:49

Պորտուգալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիայի հետ կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Բարդ հանդիպում է սպասվում: Խմբային փուլում Իսպանիայի հետ արդեն հանդիպել ենք եւ ծանոթ ենք վաղվա մեր մրցակցին: Թեեւ այս թիմում չկան այն ֆուտբոլիստները, որոնք հաղթել են նախորդ առաջնությունը, կենտրոնացած ենք լինելու եւ փորձելու ենք անել ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Պորտուգալիայի համար եզրափակիչ անցնելն ավելի հեշտ ստացվեց: Մենք խմբում 1-ին տեղը գրավեցինք ու կիսաեզրափակչում համեմատաբար հեշտ մրցակցի հանդիպեցինք: Բայց Իռլանդիայի հետ խաղը հեշտ չտրվեց:

Ինչ եղել է՝ անցյալում է արդեն: Հիմա կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա: Իսպանիան հարձակողական ֆուտբոլ է խաղում եւ փորձելու է նախաձեռնությունը վերցնել: Տղամարդկանց խաղ է սպասվում, որում փորձելու ենք հաջողության հասնել: Կցանկանայինք, որպեսզի բանը հետխաղային 11 մետրանոցներին չհասներ: Կգերադասեինք  հաղթել 90 րոպեում: Բայց եթե պետք է չեմպիոն դառնանք 11 մետրանոցներով, դրան էլ ենք համաձայն: Ուզում ենք կրկնել 2018 թվականի արդյունքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031