Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավտոմաքսատուն կկառուցվի. կառավարությունը գումար հատկացրեց

Օգոստոս 01,2019 13:08

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց  181 միլիոն դրամ եւ 21,5 հա հող հատկացնել  պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն եւ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

Դեռ ապրիլի սկզբներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ կառույցներում շրջայցից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու համար:

Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում  ասել էր՝ «Կարող է չսահմանափակվենք Գյումրիով: Հնարավոր է՝ երեք դիսլոկացիոն այդպիսի պրոֆեսիոնալ մաքսատների բացման առաջարկ անենք, որը կապված կլինի եւ լոգիստիկայի հետ, եւ նաեւ տարբեր տարածաշրջանների տնտեսական ակտիվությունը զարգացնելու հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031