Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ անգամ ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողներին ցավ պատճառեցին. Արմենակ Ուրֆանյանի մայր

Օգոստոս 01,2019 17:52

Ռազմական ոստիկանությունն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում վերակարգ է նշանակել, որպեսզի տարածքում վերահսկողություն իրականացնեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով. «Այդ գործով զբաղվում են, բայց դեռեւս որեւէ բան հայտնի չէ: Կան որոշակի վարկածներ»:

Հիշեցնենք, որ այսօր Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Եռաբլուրից տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ապրիլյան պատերազմի հերոսների պղծված շիրմաքարերը՝  սեւ ներկ հիշեցնող նյութի հետքերով:

Երեկ ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը …Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։

Gepostet von Արթուր Եղիազարյան am Donnerstag, 1. August 2019

Լուրը լսելուն պես Եռաբլուր-պանթեոն են շտապել զոհված տղաների հարազատները, այլ քաղաքացիներ, որոնք սկսել են մաքրել գերեզմանաքարերը:
«Չեմ կարողանում հասկանալ՝ ով է արել, ինչի համար է արել: Ես մինչեւ գնացի, որդուս շիրմաքարն արդեն մաքրել էին: Մտածում էինք սեւ ներկ է, բայց հետո պարզվեց, որ սեւ հալեցրած մոմ է: Ոչ մի բացատրություն չունեմ կատարվածին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ իրավապահները պետք է հետեւողական լինեն, որպեսզի հանցագործները հայտնաբերվեն եւ պատժվեն: Տիկին Ներսիսյանի խոսքով, սա արդեն որերորդ ոտնձգությունն է Եռաբլուր-պանթեոնի նկատմամբ: Նա հիշեցրեց այս տարվա ապրիլի 2-ի դեպքը, երբ Եռաբլուր եկած ավտոմեքենայի ապակիներն էին կոտրել, գողություն արել. «Սկզբում մտածում էի, որ հնարավոր է երեխաների ձեռքի գործը լինի, բայց հետո մտածեցի՝ ինչո՞ւ պետք է այդպիսի բան անեն: Չէ՞ որ դպրոցներում նրանց այդքան կրթում են, ասում, որ Եռաբլուրը  սրբավայր է: Չգիտեմ տարբեր վարկածներ են ասում, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»:

Տիկին Ներսիսյանի խոսքով, այս ամենից մնաց այն, որ երկրորդ անգամ ծնողներին ցավ պատճառեցին: Տիկին Համեստի համար այդպես էլ մութ է մնում, թե ինչո՞ւ հենց ապրիլյանի զոհերի նկատմամբ է դա կատարվել, բայց նաեւ լսել է, որ այլ գերեզմանատներից էլ տեղեկություններ են ստացվել,որ կրկին շիրմաքարեր են պղծվել՝ նույն եղանակով:

Aravot.am–ի տեսախցիկը ֆիքսեց, որ այս պահի դրությամբ զոհված զինվորների շիրմաքարերն արդեն մաքրված են:
Լուսանկարները՝ շուտով:

Ինչպես ՀՅԴ երիտասարդների միությունից են հայտնել, այսօր ժամը 20-ին, դաշնակցական երիտասարդները Եռաբլուրում  կկազմակերպեն մոմավառություն: Երիտասարդները նաեւ պատրաստակամություն են հայտնել շուրջօրյա հերթապահություն իրականացնել պանթեոնի տարածքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031