Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազ նվագախումբը փայլուն ելույթ է ունեցել Sochi Jazz Festival-ի շրջանակում

Օգոստոս 05,2019 10:53

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես է եկել արդեն 10-րդ անգամ կազմակերպվող Sochi Jazz Festival-ի շրջանակում: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին Սոչիի Ձմեռային թատրոնում:

Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների ելույթներն ընդունվել են մեծ ջերմությամբ ու հետաքրքրությամբ:

Ի դեպ, կոլեկտիվն այս փառատոնին մասնակցում էր առաջին անգամ:

Տեղեկացնենք, որ Sochi Jazz Festival-ը ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է: Ստեղծվել է 2010 թվականին, փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է: Սովորաբար անցկացվում է հուլիս-օգոստոս ամիսների շրջանակում՝ 4 օրվա ընթացքում:

Այս անգամ փառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 1-4-ը:

Փառատոնի շրջանակում հանդես են գալիս համաշխարհային հռչակ վայելող արտիստներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվում են վարպետության դասեր, ջեմսեյշններ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031