Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը կոմայից դուրս է եկել

Օգոստոս 21,2019 12:15

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոմայից դուրս է եկել, ապաքինվում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա փեսան՝ Էրիկ Համբարձումյանը:

«Երկար ժամանակ է պետք, որ բուժվի, ապաքինվի, բայց կոմայից դուրս է եկել: Հայաստանում չէ, դրսում է, դեռ տուն չեն տեղափոխել, հիվանդանոցում է: Սրտի խնդիր էր, սրտի վիրահատություն է տարել, դեռ երկար հիվանդանոցում կմնա»,- ասաց Էրիկ Համբարձումյանը:

Մեր հարցին, թե բժիշկներն ինչ են ասում նրա առողջական վիճակի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչ պետք է ասեն, ապաքինվում է, կվերականգնվի»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ լրագրողներին հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է. «Շատ վատ առողջական վիճակում է, օպերացիա է տարել, թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք է, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել: Սիրտը թազա օպերացիա արեցին, կլապանը փակվել էր, լավ է` Փարիզում է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031