Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն՝ ալկոհոլի ազդեցության տակ. 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 05,2019 17:04

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, Երևանի՝ 32-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդի՝ կարգի հրավիրելու՝ իրեն ուղղված դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30