Լրահոս
Օրվա լրահոսը

Գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ. Մարիո Լեոտտա

Սեպտեմբեր 09,2019 11:20 Share

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգն առանձնացավ ինքնատիպությամբ: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված «Նոտաներ և տեսիլքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես եկավ դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ:  Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին (Իտալիա), ով մեր երկրում արդեն երկրորդ անգամ էր հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ:

Երեկոյի մեկնարկին հանդիսատեսին ներկայացվեց տեղեկատվություն համերգի աջակիցներից Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի վերաբերյալ, որը ՀՀ կառավարության հետ 2010 թվականից իրականացնում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որպեսզի տարրական դասարանների աշակերտներն ամեն օր դպրոցում տաք սնունդ ստանան՝ բարելավելով իրենց առողջությունն ու առաջադիմությունը: Այնուհետև ելույթով հանդես եկան Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շահառու հանդիսացող Գյումրիի թիվ 15 դպրոցի Զարթոնք երգչախմբի տաղանդավոր դպրոցականները: Նրանք ներկայացրին իտալական Viva La Pappa Col Pomodoro զվարճալի երգը:

  Մանկական երգչախմբի ելույթից հետո բեմին ամբողջ ընթացքում Կամերային նվագախումբն էր: Դիրիժոր Լեոտտայի ղեկավարությամբ՝ ՀՊԿՆ-ը ներկայացրեց Պիացոլայի,Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:

Դիրիժոր Մարիո Լեոտտան շատ բարձր գնահատեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը: Նա առանձնահատուկ շեշտեց, որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:

«Ես գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,-ասաց հանրահայտ իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, ում, ի դեպ, հանդիսատեսը բաց չթողեց առանց բիսերի: Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան»-ի՝ Ալբոնետիի կատարումը հայ ունկնդրին պարզապես հիացրեց:

Նշենք, որ ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվի նաև ինքնատիպ թվային ինստալացիա, որի հեղինակն էր իտալացի ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին: Remix Portraits խորագիրը կրող թվային ինստալացիան՝ իտալական երաժշտությունն հետաքրքիր համադրությամբ, ինքնատիպ անակնկալ է լինելու բոլոր արվեստասերների համար:

Remix Portraits-ը ժամանակակից գաղտնագրի էր վերածում դասական արվեստի գլուխգործոցները:  Լեոնարդո դա Վինչի, Անտոնելլո դա Մեսսինա, Ջորջիո Վազարի, Արտեմիզիա Ջենտիլեսկի, Տիցիանո Վեչելիո. ընդամենը մի քանի անուն, որոնց գործերը հնարավոր էր երեկոյի ընթացքում նկատել Ֆրանց Չերամիի ստեղծագործություններում:

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30