Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Սեպտեմբեր 09,2019 18:01

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որը կոմպոզիտորի և ընդհանրապես, դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։

Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։

Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարծում եմ, Մալթայի համար պատիվ է ․․․ Հարգանքով ՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30