Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում. Բրյուսովի անվան համալսարանում ՍՄԱՐԹ կենտրոն կբացվի

Սեպտեմբեր 18,2019 10:16

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարանձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի  կունենա համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:

ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով խրախուսել ուսանողներին, շրջանավարտներին, հետազոտողներին, խթանել նրանց գաղափարներն ու ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև աշխուժացնել բուհ-գործատու համագործակցությունը: ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, հիմնել՝ բիզնես:

ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումն ու կահավորումը գալիս է համալրելու այն բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել և կյանքի են կոչվել ԵՊԼՀ-ի շրջանավարտ, արդեն իսկ ուսանողների  մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի ջանքերով: Հուրախություն ուսանողների, վերջինս անձամբ ներկա կգտնվի կենտրոնի բացմանը:

ՍՄԱՐԹ կենտրոնի կամավոր-ուսանողներից մեկը ժպիտով մեկնաբանեց… «Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում…»:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30