Լրահոս
Օրվա լրահոսը

Ինստագրամի և Ֆեյսբուքի մոտ 10 հազար օգտատիրոջ վրա կիբերհարձակում է եղել. «Ա1+»

Սեպտեմբեր 30,2019 23:03

Հայաստանի դեմ կիբերհարձակումներ հիմնականում իրականացնում են ադրբեջանցիները՝ թուրքական ազգայնամոլ շրջանակների աջակցությամբ։ Այդ մասին նշում է «CiviCERT» թիմի անդամ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի փոխանցմամբ՝ այդ հաքերները հաշվի չեն առնում տվյալ կազմակերպության սոցիալական գործառույթը, այդ թվում՝ բարեգործական։

Նրա խոսքով՝ բացի սոցիալական ցանցերի չափահաս օգտատերերից՝ հարձակվում են նաև երեխաների հաշիվների վրա։

«Ինստագրամի և Ֆեյսբուքի մոտ 10 հազար օգտատիրոջ վրա կիբերհարձակում է եղել», – ընդգծեց  նա։ Բացի այդ, ցանցահենները, ըստ Մարտիրոսյանի, հարձակում են գործում նաև բիզնեսոլորտի ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեների ու համակարգիչների վրա, վնասում են արխիվների փաստաթղթերը՝ պատճառելով հազարավոր դոլարների վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30