Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վահան Արծրունին՝ ԵՊԲՀ խորհրդից հեռացածների մասին. «Անթույլատրելի վարք են դրսեւորում»

Հոկտեմբեր 12,2019 15:00

Դավիթ Պետրոսյանն ու Էդուարդ Համբարձումյանը դուրս են գալիս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ինչի վերաբերյալ նրանք նամակ են ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Aravot.am-ը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն խնդրեց մեկնաբանել խորհրդի երկու անդամների այս քայլը եւ նամակը: «Նամակը չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ այն ինձ չի հասել հոգաբարձուների խորհրդի խողովակներով, մինչդեռ կարգը պահանջում է դիմել հոգաբարձուների խորհրդի քարտուղարին, եւ քարտուղարը փոխանցում է ինձ եւ մնացած անդամներին: Այստեղ խախտված է կարգը»,-ասաց Վահան Արծրունին:

«Այդ նամակը բաց նամակ չէ, այն ուղղվել է նախարարին, դրանից հետո հրապարակվել է: Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ պետք է իմ վերաբերմունքը դրսեւորեմ հրապարակային հրապարակման հիման վրա, ինչը երկու անձանց կողմից տարվում է: Նրանց հրապարակային կոչերին, վիդեո-զեղումներին, հայտարարություններին եւ հոդվածներին ես հարկ չեմ համարում անդրադառնալ, որովհետեւ նման խնդիրներ բարձրացնելու եւ համապատասխան վերաբերմունք դրսեւորելու համար ունենք հարթակ, որը հոգաբարձուների խորհրդի հարթակն է, որից նրանք խուսափում են: Երեք նիստ է եղել, մեկն՝ առցանց, եւ երեք նիստերի ընթացքում նրանք հնարավորություն ունեցել են բարձրաձայնելու մատնանշած խնդիրները, սակայն երբեւիցե չեն արել:

Երկրորդ պատճառը, որ չեմ կարող նամակը մեկնաբանել այն է, որ իրենց այդ հրապարակումը պարունակում է իմ մասին սուտ տեղեկություններ, այնտեղ կա ակնարկ, որը վիրավորում է իմ արժանապատվությունն ու պատիվը՝ երկու քրեորեն հետապնդելի գործառույթ: Ես հետամուտ կլինեմ այս հարցին, երբ քննարկման հարթակը ոչ թե հանրային լինի, այլ ադմինիստրատիվ: Այս խնդիրը մենք, բնականաբար, կքննարկենք մնացած անդամների հետ, որովհետեւ անթույլատրելի վարք են դրսեւորում այդ երկու անդամները»:

Վահան Արծրունին հավելեց. «Միայն առաջ են քաշվում անհեթեթ թեզեր՝ առանց որեւէ փաստարկների, եւ այդ անհեթեթ թեզերից նախարարը պետք է իր եզրահանգումներն անի այդ նամակը ստորագրող հոգաբարձուների անդամների կարծիքով: Ես,իհարկե, կուզեի ավելի պատճառաբանված եւ ավելի հիմնավոր փաստարկների վրա հիմնված փաստաթղթի հետ գործ ունենայի, բայց այն նյութը, որ հրապարակվել է եւ համացանցում է, ինձ մոտ չի կարող լուրջ վերաբերմունք առաջացնել: Այսինքն այս երկու ընկերները պարզապես մարգինալիզացնում են իրենց դերակատարությունը եւ խորհրդի մեջ, եւ հասարակական կյանքում՝  անհիմն կերպով որերորդ անգամ լարելով հանրային կարծիքը բժշկական համալսարանի շուրջ: Սա դատապարտելի է, եւ խնդիրը հասել է նրան, որ վերին ատյաններում պետք է քննարկվի: Նման վարքը անթույլատրելի է, մանավանդ հոգաբարձուների խորհրդի անդամների համար»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031