Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենալավ պահն այն է, երբ աշխարհը զբաղված է»․ Ռիչարդ Հովհաննիսյան. «Ա1+»

Հոկտեմբեր 23,2019 21:21

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը (քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է – հեղ.) հանդես եկավ դասախոսությամբ:

Պրոֆեսորն անդրադարձավ ցեղասպանության տարիներին տեղի ունեցած տեղահանություններին, ինքնապաշտպանական մարտերին, ձևավորված Սփյուռքին, աշխարհի տարբեր կետերում ձևավորված հայրենակցական միություններին։

Այնուհետև Հովհաննիսյանն ասաց, որ 1940-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային տարիներին Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվեց տեղի ունեցող գլոբալ գործընթացներով պայմանավորված, Հրեաների ցեղասպանություն և այլն։  Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց, որ հրեա մի խումբ փորձագետներ սկսեցին համեմատություններ, ուսումնասիրություններ անել տեղի ունեցած ցեղասպանությունների միջև։

Ըստ նրա՝ նրանք մի շարք ընդհանրություններ գտան ցեղասպանության պատճառներում։ «Ամենալավ պահն այն է, երբ աշխարհը զբաղված է», – ցեղասպանություն իրականացնելու պահերից մեկը մեկնաբանեց  պատմաբանը։ Նա այդպիսի պահերի օրինակներ նշեց Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թթ.), Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945 թթ., Հոլոքոստի 1941-1945 թթ.)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031