Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը

Հոկտեմբեր 23,2019 23:59

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում և ահա այսօր տեղեկացա երկրորդ հարձակման մասին: Չեմ կարող չնշել երեք օր առաջ Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա կատարված վայրագությունը, որը ուղղակի ոտնահարում էր ազատ խոսքի ու ժողովրդավար արժեքների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ: Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d’Arménie-ի կողքին, և գործուղումից վերադառնալուն պես կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031