Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյանի գիրքն ամենևին այն մասին չէ, որ մենք ուժեղ ենք, իսկ թշնամին թույլ. Արամ Աբրահամյան

Հոկտեմբեր 24,2019 18:03

Հոկտեմբերի 24-ին «Կովկաս» ինստիտուտում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ճարտարապետության ինստիտուտի տնօրեն, լրագրող, գրող Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Գրքի հեղինակը նկարագրում է իր կյանքի իրադարձությունները, որոնք ինչ-որ կերպ կապված են Ղարաբաղի հետ: «Իմ Ղարաբաղը» սկսվում է Մարկ Գրիգորյանի Հադրութ կատարած ուղևորությամբ, այնուհետև, մանկության հիշողություններով գալիս հասնում է 1988 թվական: Հեղինակը պատմում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին, որին հաջորդեց պատերազմը և ավարտվեց հայկական ուժերի հաղթանակով: Գրքում խոսվում է նաև Շուշիում հեղինակի մկրտության, ինչպես նաև Հեյդար Ալիևի հետ հանդիպման մասին:
 Մարկ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես էին Ադրբեջանի իշխանությունները պահանջում նրա հեռացումը BBC-ից.

«Այս գիրքը ինձ համար խիստ անձնական է: Ամենածանրն ինձ համար BBC-ի մասին խոսելն է, երբ ինձ վրա կային բազմաթիվ ճնշումներ, բայց Հայաստանից ոչ մի օգնություն չէի ստանում: Գիրքը կարդացել են նաև ադրբեջանցիներ և այն բացելիս միանգամից կարդում են Հերդար Ալիևի մասին գլուխը, վերջում էլ կարծիք հայտնելիս ասում են, որ պետք է նրան ներկայացնեի որպես հզոր քաղաքական գործիչ:»

Արամ Աբրահամյանը նշեց, որ գիրքն ամենևին այն մասին չէ, որ մենք ուժեղ ենք, իսկ թշնամին թույլ:

«Շատ ողջունելի է, որ «Իմ Ղարաբաղը» գրված է ռուսերեն, որովհետև այս պարագայում ոչ միան հայերը կկարդան, այլև ուրիշ ազգի ներկայացուցիչներ և գիրքը կտարածվի տարբեր երկրներում: Ես շատ ուրախ եմ նաև, որ չնայած այսքան վայրիվերումներին՝ Մարկը չի փոխվել և մնացել է նույն մտավորականը:»

Իսկ այն հարցին, թե ե՞րբ Արամ Աբրահամյանը կգրի գիրք, որտեղ ամփոփված կլինեն իր հիշողությունները այդ տարիների հետ կապված, պատասխանեց.

«Իմ խմբագրականներում ես միշտ անդրադառնում եմ անցյալին, բայց ամբողջական գիրք կգրեմ այն ժամանակ, երբ կդադարեմ խմբագիր լինել»:
Շնորհանդեսի վերջում Մարկ Գրիգորյանը նշեց, որ նոր գրքի համար արդեն սկսվել են աշխատանքները և այն լինելու է Երևանի մասին:
Հիշեցնենք նաև, որ «Իմ Ղարաբաղ» գրքի առաջին շնորհանդեսը եղել է հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում:

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031