Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորը դեռեւս չսպիացած վերքեր ունի՝ տնակային ավաններ եւ վթարային շենքեր». Մամիկոն Ասլանյան

Հոկտեմբեր 26,2019 19:52

«Վանաձորի 13 երկրորդային փողոցի նորոգման համար այս տարի հատկացվել է 210 միլիոն դրամ»,-Վանաձորի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այսօր հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա ձեռքբերումներից առանձնացրեց այն փաստը, որ նորոգվում է նաեւ Վանաձորի ծանրամարտի դպրոցը. «Մեր ծանրամարտիկները կկարողանան մարզվել լավ պայմաններում եւ հանդես գալ միջազգային ասպարեզում»:  Ասլանյանը տեղեկացրեց, որ միայն այս տարի վանաձորցի 40 մարզիկներ միջազգային տարբեր մրցաշարերում ճանաչվել են հաղթողներ եւ մրցանակակիրներ:

Քաղաքապետի խոսքով՝ մտադիր են Վանաձորը դարձնել սպորտային եւ մշակութային զբոսաշրջության կենտրոն, սակայն քաղաքը դեռեւս չսպիացած վերքեր ունի. «Տնակային ավանների եւ վթարային շենքերի խնդիրը դեռեւս լուծված չէ. Կառավարության ջանքերով համատեղ քննարկում ենք լուծման ուղիները»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031