Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրք՝ նվիրված քառօրյա պատերազմին»

Նոյեմբեր 05,2019 23:13

«Համազարկ վասն նահատակյաց» գիրքը,  լույս է տեսել ի շնորհիվ Մելսիդա Հակունցի և 83 հեղինակի. գիրքը քառօրյա պատերազմի  մասին է, որի համահեղինակը ապրիլի 11-ին ներկա գտնվելով Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպած «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառմանը, որը նվիրված էր  ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոշել էր գիրք հրատարակել այդ մասին և առաջարկել էր գրչակից ընկերներին մասնակցել և օգնել իրեն: Հոկտեմբերի 27-ին  տեղի ունեցավ «Համազարկ վասն նահատակյաց» գրքի շնորհանդեսը, իսկ դրա համահեղինակ Մելսիդա Հակունցը նշեց, որ այնքան  էր տպավորվել միջոցառման ժամանակ հնչած կարմիր կակաչներ երգից, որ դիմել է Ռուբեն Հախվերդյանին և նրա «Կարմիր կակաչներ» երգը առաջին անգամ տպվել է գրքում: Մելսիդա Հակունցը, 83 հեղինակի հետ  հրատարակել է մի գիրք, որը նվիրված է քառօրյա պատերազմին և անմահ հերոսներին:

Մելսիդա Հակունցը, այնքան էր հավանել Բրյուսովում տիրող մթնոլորտը, որ առիթը բաց չէր թողել և այս տարի ընդունվել էր համալսարան: Այժմ, նա Բրյուսովի լրագրության հեռակա  բաժնի ուսանող է:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Բրյուսովում կազմակերպվել էր միջոցառում,  որին ներկա էին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Գրիգոր Գրիգորյանը, գեներալներ, և բազմաթիվ գրքերի հեղինակ Մելսիդա Հակունցը, որը  միջոցառման  կազմակերպիչ, ռեկտորի խորհրդական  Մարինա Աբրահամյանին նվիրել էր   «Գրական մեղեդիները» ալմանախ (ոչ պարբերական գրական ժողովածու), «Սիրո հուր», «Գրական մեղեդիներ» Թ ալմանախ գրքերը, որոնք նվիրաբերվել էին Բրյուսովի գրադարանին և ցանկացողները կարող են վերցնել, ընթերցել:

Նոնա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930