Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ

Նոյեմբեր 06,2019 20:50

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություներ իր առաքելության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այն կարդյունավորվի նոր ձեռքբերումներով և կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ, քանի որ դրանք խարսխված են մարդասիրական և քրիստոնեական սկզբունքների վրա:

Հայոց Հովվապետն ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայասատանում իրականացվող կրթական տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրագործումը: Այս առիթով Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայ Եկեղեցու համար կարևոր նշանակություն ունի կրթական ոլորտի զարգացումը, և ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակելու է իր ներդրումը տվյալ ոլորտի զարգացման գործում՝ հիմնված լինելով քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդրեա Վիկտորինը նշեց, որ ուրախ է կրկին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հավաստիացրեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ԵՄ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին և շարունակել  իր օժանդակությունը բերել երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: Հանդիման ընթացքում դեսպանը մասնավորաբար անդրադարձ կատարեց համընդհանուր արժեքների պահպանության, տարածման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին՝ այդ հարցերում ակնկալելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օժանդակությունը:

Զրույցի ընթացքում  կողմերն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Հայաստանում առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930