Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ծառայողական առանձնատանը բնակվել է դեռևս 1993 թվականից

Նոյեմբեր 07,2019 19:40

Aravot.am-ը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է, թե պաշտոնի բերումով երբվանի՞ց է նա բնակվել Երևանում՝ Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական թիվ 6 մասնաշենքում և ինչո՞ւ չի տեղափոխվել օրենքով ՀՀ վարչապետի համար նախատեսված թիվ 3 մասնաշենք, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի համար նախատեսված թիվ 8 մասնաշենք:

Սերժ Սարգսյանի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան նշել են.

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (լրացված 07.03.18 ՀՕ-143-Ն) 7.2-րդ և 7.6-րդ հոդվածների համաձայն, Հանրապետության նախագահին և վարչապետին տրամադրվում են ծառայողական առանձնատներ Երևանում՝ Ձորափի 74 հասցեի՝ համապատասխանաբար 8-րդ և 3-րդ մասնաշենքերը:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի  9-րդ մասի համաձայն, մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Կառավարության որոշմամբ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները: Այդ օրենքում առանձին կարգավորումներ և ըստ պաշտոնների կցված մասնաշենքեր մինչև վերոնշյալ օրենքում 07.03.2018թ. ՀՕ-143-Ն լրացումը,  չեն եղել:
ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած ծառայողական առանձնատներում բնակվող բարձրաստիճան պաշտոնյաներին Ձորափի 74 հասցեում մասնաշենքերը տրամադրվել են ծառայողական անհրաժեշտության նպատակահարմարությամբ պայմանավորված, քանի որ բացակայել է օրենքով սահմանված կոնկրետ հասցեականության չափանիշը:

Սերժ Սարգսյանը Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական մասնաշենքերից մեկում բնակություն է հաստատել դեռևս ՀՀ պաշտպանության նախարարությունը  ղեկավարելու ժամանակ՝ 1993 թվականից:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (լրացված 07.03.18 ՀՕ-143-Ն) 7.2-րդ և 7.6-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը համընկել է Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը չի տեղափոխվել օրենքով նախատեսված մասնաշենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930