Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կռիլով. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկեց իրական եւ վճռական քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու առումով. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 09,2019 11:32

«Հայկական ժամանակը»-ը զրուցել է Ե.Պրիմակովի անվան ՌԳԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, «Կովկասագետների գիտական միության» նախագահ Ալեքսանդր Կռիլովի հետ: Հայաստան բառը հյուրի մոտ ասոցացվում է Հին աշխարհի քաղաքակրթության, Արարատ լեռան, Նոյան Տապանի եւ քրիստոնեության հետ:

Ա.Կռիլովը Արցախ այցելել է բազմիցս եւ կարծում է, որ այդ երկրամասը ռուս զբոսաշրջիկներին կարող է գրավել տեղանքի բացառիկ լեռնային գեղեցկությամբ եւ կուսական բնությամբ, քանի որ նման անկյունները աշխարհում քչանում են:

– Երբ 2018ին տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» շատ ռուսաստանյան վերլուծաբաններ եւ քաղաքագետներ կանխատեսում էին, որ Հայաստանը շուտով կփոխի իր արտաքին քաղաքական ուղղությունը եւ արդյունքում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կխախտվի: Մենք տեսնում ենք, որ այդ կանխատեսումները չիրականացան: Հայաստանը մնում է տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը: Սակայն, այնուամենայնիվ, նոր իշխանությունների գալուց ի վեր դուք տեսնու՞մ եք որեւէ վերադասավորումներ ռուս-հայկական հարաբերություններում:

– Իրավացի եք, իրոք Հայաստանում իշխանությունների փոփոխությունը Ռուսաստանում ընդունվեց շատ մեծ վերապահումներով: Շատերը դա որակեցին, որպես գունավոր հեղափոխություն, որը կառավարվում է դրսից եւ իշխանության է բերելու հակառուսական ուժերի: Նման մտահոգությունների համար հիմք էին հանդիսանում ոչ միան Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները, այլ նաեւ այն կարգախոսները, որոնք տարածում էր հայկական ընդդիմությունը, այն է՝ պահանջում էին, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այդ մտավախությունները մինչեւ օրս առկա են ռուսաստանյան տեղեկատվական հարթակում:

Միեւնույն ժամանակ, արդեն տարի ու կես է, ինչ Հայաստանում փոխվել է իշխանությունը: Եվ հարց է առաջանում, այս ընթացքում այդ կանխատեսումները Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ապացույց գտե՞լ են իրական կյանքում: Ես կասեմ բոլորովին հակառակ պատկերն է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկեց իրական եւ վճռական քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու առումով: Դա նախ արտահայտվեց այն որոշմամբ, որով նա պատրաստակամություն հայտնեց բացել ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաները ռուսական փորձագետների առջեւ: Հետո Հայաստանը դարձավ այն միակ պետությունը, որը մարդասիրական օգնություն եւ բուժանձնակազմ ուղարկեց Սիրիա, ինչը Ռուսաստանին աջակցելու ակնառու օրինակ է: Հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի, որն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունները նախընտրում են սիմվոլիկ համերաշխության ցուցաբերում Սիրիայի ժողովրդի նկատմամբ կամ զբաղեցնում են ընդգծված օտարոտի դիրք՝ այդ խնդրի նկատմամբ:

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի խուսափում ամենաբարձր միջազգային հարթակներից ընդգծել Ռուսաստանի հետ ունեցած առանձնահատուկ փոխհարաբերությունները: Վերջերս Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում Ռուսաստանին անվանեց Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: Մյուս պետություններն անվանվեցին «ռազմավարական հարեւաններ», կամ պետություններ, որոնց հետ Հայաստանն ունի ռազմավարական օրակարգ եւ «գործընկերային հարաբերություններ»: Վերջիններիս թվում դասվեցին ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունները «Կոլեկտիվ Արեւելքի» հետ, նմանատիպ բաց հայտարարությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են մեծագույն քաղաքական խիզախություն, եւ ձեռք են բերում սկզբունքային կարեւոր նշանակություն՝ երկկողմ հարաբերությունների հետագա հեռանկարները գնահատելու հարցում:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930