Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան պետությունը կա, եւ մենք չենք կարող հաշվի չնստել էդ հանգամանքի հետ». Ըստ Հովիկ Աղազարյանի, ադրբեջանցիների հետ հարեւանություն անելու ծիլերն այսօր դնելը լավ է

Դեկտեմբեր 06,2019 13:51

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասաց. «Ես անձամբ գտնում եմ, որ Սերժ Սարգսյանին շատ-շատ ուրիշ հարցերով էլ կարելի է մեղադրել: Ընտրությունների կեղծումն իմ համար վերջն է»:

Հարցին՝ ընդդիմադիրները գտնում են, որ Սերգո Կարապետյանի ցուցմունքը վաղուց ունեին, բայց հիմա մեջտեղ հանեցին, որովհետեւ Արցախի շուրջ կան լուրջ զարգացումներ ու Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարերի հանդիպումը հաշվի առնելով՝ ասում են, որ Արցախը վտանգված է, ի՞նչ կարող եք ասել այս մասին՝ Աղազարյանը հայտարարեց. «Արցախը երբեք այնքան պաշտպանված չի եղել, ինչպես հիմա: Մեր հարեւանը՝ Ադրբեջանը գիտի, որ այսօր իշխանություն կա՝ ի դեմս վարչապետի, որ վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը եւ ցանկացած ոչ ցանկալի դրսեւորման դեպքում ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ հետեւաբար դա զսպիչ լուրջ դերակատարում ունի Ադրբեջանի համար: Էդ իմաստով Արցախը պաշտպանված է առավել, քան երբեւէ ու դա ստիպում է, որ Ադրբեջանը գա բանակցությունների սեղանի շուրջ այն ֆորմատով, որը առաջարկել է վարչապետը»:

Հարցին՝ Ադրբեջանի հարցերով փորձագետները նշում են, որ մինչ այդ բանակցություններին ընթացք էին տալիս՝ որպես մարդասիրական կողմ, իսկ այսօր Ադրբեջանը դրդում է, որ Հայաստանն անցնի բուն բանակցություններին եւ Ադրբեջանի ցանկությունները ավելի քան հայտնի են՝ Աղազարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ մարդասիրությունը վատ բան է, բայց այն պետք է զուգակցվի նաեւ երկիրը պաշտպանելու ամենայն պատրաստակամությամբ, հետեւաբար մարդասիրական սկզբունքներից ելնելով, քո ուզած ուղենիշով տանելը հարցի լուծումը վատ բան չի: Դուք կարծում եք, որ Ադրբեջանում կարող է հայտնվի մի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյա ու այն միտքը արտահայտի, ինչ մեր վարչապետը ԱԺ-ո՞ւմ, չկա այդպիսի բան: Մարտնչող բաներ պետք է ասեն՝ մենք այսպես պետք է անենք, այնպես, որ թալանը, որ հիմա թալանում են իրենց ժողովրդին, դա դարձնեն հիմնավոր եւ հավիտենական»:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արձագանքելով Մեհրիբան Ալիեւայի այն հայտարարությանը, թե ուզում է Արցախում մուղամ լսել, հրավիրել էր նրան Արցախ, հարցին՝ ձեզ համար սպասելի՞ էր այդ հրավերը եւ ո՞նց եք վերաբերում նման հրավերին՝ Աղազարյանը պատախանեց. «Շատ լավ եմ վերաբերվում, գիտեք ինչ կա, վաղը չէ մյուս օրը, երբ էս ամեն ինչը վերջանա եւ մենք ադրբեջանական պետության հետ, ժողովրդի հետ գանք մի ընդհանուր լուծման՝ ընդունելի բոլորիս համար, մենք պիտի հարեւանություն անենք, հիմա այդ ծիլերը հիմիկվանից դրվում են, վատ բան չկա, թող հանդիպեն, զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան ճիշտ չենք հասկանում, միգուցե իրենք ինչ-որ բան լավ տեղեկացված չեն, այդ շփումները օգուտից բացի վնաս չեն տա»:

Զարմանքին, որ դուք հույս ունք, որ Ադրբեջանն ի զորու է Հայաստանի, հայ ժողովրդի հետ խաղաղ ապրել, ախր Ալիեւի հայտարարությունները հիշեք՝ Աղազարյանը պատասխանեց. «Տեսե՞լ եք «Иван Васильевич меняет профессию»-ն, որ ասում ա՝ համը հանում ենք, գնացեք հարցերը լուծեք, հետո որ ասում է՝ հետ դառնալուց էլ Կազանն էլ վերցրեք, հիմա մերն է՝ եթե մենք հնարավորություն ունենք Ադրբեջանի հարցերը լուծենք, էն մյուսի հարցերը լուծենք…մենք էդ հնարավորությունները ոչ թե ֆիզիկապես չունենք, այլ մենք աշխարհում չենք ապրում մեկուսացված, կա աշխարհ, կա միջազգային հանրություն, աշխարհաքաղաքական շահեր, էդ ամեն ինչի մեջ մենք պետք է դրսեւորվենք եւ մեր շահը պաշտպանենք: Հիմա Թուրքիան կա՞, թե՞ չկա: Կա, չէ՞, մենք ուզենք թե չուզենք՝ կա: Հիմա Ադրբեջանն էլ նույն ձեւի պետություն է, 1000 տարի առաջ է ստեղծվել, թե 20 տարի առաջ՝ դա այլ հարց է, բայց կա այդ պետությունը եւ մենք չենք կարող հաշվի չնստել էդ հանգամանքի հետ: Մենք ասում ենք՝ Ադրբեջան, մենք ոչ մի տարածքային հավակնություն չունենք ձեր հողերի նկատմամբ, քո հողերը քոնն է, մենք ասում ենք՝ ժողովուրդը, որը նաեւ հայ ժողովրդի մասնիկն է՝ Արցախի ժողովուրդը, ինքնորոշվել է եւ մենք իրենց սատար ենք կանգնելու, իրենց անկախության, անվտանգության երաշխավորն ենք, ի՞նչ տարօրինակ բան կա էդտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031