Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել բռնակցված տարածքներում ընտրությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 06,2019 23:30

Թեև միջազգային օրենսդրությամբ գոյություն ունի հստակ պարտավորություն ոչ միայն բոլոր պետությունների, այլև միջազգային կազմակերպությունների համար`չճանաչել բռնակցումը՝ լինի դա բացահայտ, թե ոչ բացահայտ, դա չի պարտավորեցնում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին զրկել բռնակցող պետության պատվիրակությանը հավատարմագրից: Այս մասին ասվում է ԵԽ սահմանադրական իրավական փորձագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված զեկույցի եզրակացության մեջ:

Զեկույցը վերաբերում է համապետական ընտրություններին: Այն պատրաստվել է 2019թ. հունիսի վերջին ԵԽԽՎ ընթացակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի հայցով` ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության հավատարմագրերը ընթացակարգային հիմունքներով վիճարկելու համատեքստում: Հավատարմագրերը մնում են վիճարկված մինչև ԵԽԽՎ 2020թ. նստաշրջանի բացումը, երբ բոլոր անդամ պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ստիպված կլինեն ներկայացնել իրենց նոր պատվիրակությունների ցուցակները:

Բռնակցումը ապօրինի գործողություն է, որը խախտում է պետությունների տարածքային ամբողջականության և ուժի կիրառման և այլ պետության ներքին իրավասության տակ գտնվող հարցերում չխառնվելու արգելքը: Միջազգային օրենսդրությամբ գոյություն ունի հստակ պարտավորություն բոլոր պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ներառյալ Եվրախորհրդի համար՝ չճանաչելու բռնակցումը՝ լինի դա բացահայտ կամ ոչ բացահայտ:

Ազատ և արդար ընտրությունների իրավունքը մարդու կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկն է: Բռնակցող պետության առաջնային պարտականությունն է թույլատրել բռնակցված տարածքի բնակչությանը մասնակցելու այն պետության խորհրդարանական ընտրություններին, որի տարածքն այն համարվում է իրավական առումով: Բռնակցող պետության համար սեփական խորհրդարանում ընտրություններ կազմակերպելը այնպիսի միջոց է, որը հակասում է միջազգային հումանիտար իրավունքի այն սկզբունքին, համաձայն որի բռնակցող պետությունը պետք է զերծ մնա որևէ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն մտցնելուց:

Համենայն դեպս, գրավող պետության կողմից հավելյալ ընտրությունների կազմակերպումը բռնակցված տարածքում չի կարող «բուժել» բռնակցման անօրինականությունը: Բացի այդ, միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս տարածքներում անցկացվող ընտրությունները դժվարություններ կունենան համապատասխանեցնելու «ազատ և արդար» ընտրությունների նախապայմաններին, նույնիսկ եթե դրանց արդյունքը արտացոլում է  ընտրողների կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ «Խորհրդարանական վեհաժողովի կողմից միջազգային օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունը չճանաչելը չի ​​նշանակում, որ պարտավորություն կա մերժել բռնակցող պետության ամբողջ պատվիրակությանը»: Այլ տարբերակներ պետք է հնարավոր լինեն: ԵԽԽՎ-ն գուցե քննարկի ապագայի համար նման տարբերակների ընտրության հնարավորությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031