Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելն անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից կարճ ժամանակ անց, շատ ավելի ուրիշ ձև կընկալվեր, քան հիմա. փորձագետ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 07,2019 11:07

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հարցն այսօր հասարակությանն առաջնային կերպով չի հուզում։ «Որովհետև կան ավելի լուրջ խնդիրներ՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի, աշխատատեղեր չլինելու մասին։ Հասարակությունն ուզում է առավելապես իր կենցաղային խնդիրները լուծել և ոչ թե ինչ-որ մեկին կալանավորված տեսնել։ Ի դեպ պետք է նաև նշել, որ այս ինֆորմացիան, անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից կարճ ժամանակ անց, շատ ավելի ուրիշ ձև կընկալվեր, քան հիմա։ Չմոռանանք, որ հեղափոխական էյֆորիան անցել է, ինչը ենթադրում է, որ նույն ինֆորմացիան այլ արձագանք կարող է ստանալ։ Այսինքն՝ այն ինֆորմացիան, որը կարող էր բավականին բուռն կերպով ընկալվել անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, հիմա որևէ արձագանք չի ստանում»,-  ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ առաջին անգամ չէ, որ այս հարցը բարձրացվում է և շատ արագ մոռացվում է. «Եթե հիշում եք՝ անցած ամռանը երրորդ նախագահի ընտանիքի մերձ անդամը մի քանի հոդված գրեց, որոնցից մեկում նշել էր՝ նախկին ընդդիմությունն այսօր չի կարողանում իշխել, իսկ նախկին իշխանությունը չի կարողանում ընդդիմություն լինել։ Փաստացի առաջարկ կար՝ նորից տեղերով փոխվել։ Դրան հետևեց երրորդ նախագահի՝ արտասահմանում գտնվող եղբոր նկատմամբ 250 միլիոն դոլարի քրեական գործի հարուցումը։ Կարող ենք դա գնահատել որպես պատասխան այդ հոդվածին։ Որոշ ժամանակ առաջ նույն մարդը նորից հոդված գրեց՝ ճանապարհային քարտեզ հրապարակեց, թե ինչպես պետք է պայքարել այս վարչապետի դեմ, ասաց, որ այս իշխանությունը շուտով անկում է գրանցելու ու անսպասելի հեռանալու իշխանությունից։ Սրան հետևեց երկրորդ քրեական գործը՝ արդեն բուն երրորդ նախագահի դեմ»։

Զրուցակցի կարծիքով՝ սա վարչապետի կողմից հերթական զգուշացումն է երրորդ նախագահին, որ պայմանավորվածությունները չխախտեն. «Որովհետև հասարակության մոտ բավականին լուրջ հարցեր են գալիս այդ պայմանավորվածությունների հետ կապված։ Մասնավորապես, ինչո՞ւ է երկրորդ նախագահը կալանավորվում սահմանադրական կարգի տապալման համար, մեղադրանք է առաջադրվում նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ այն ժամանակվա վարչապետը Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ կարգավիճակ չունի»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031